ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐ՝ «ՍՓՅՈՒՌ» ԵՎ «ՍՓՅՈՒՌ ՊԼՅՈՒՍ»
|
«ՍՓՅՈՒՌ» (010/060-51-99-99) ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն գործում է (374-10)51-99-99, (374-60)51-99-99 բազմուղի հեռախոսահամարներով
- Տեղեկատուն տրամադրում է տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 20000 կազմակերպությունների և պետական կառույցների, նրանց առաջարկած ապրանքների և ծառայությունների մասին
- Ծառայությունն իրականացնում է կազմակերպությունների որոնում ինչպես անվանումով, այնպես էլ ապրանքով/ծառայությամբ, ապրանքանիշով, ղեկավարով, հասցեով և այլ պարամետրերով
- Ծառայությունն իրականացվում է 11 հեռախոսագծով
- Աշխատանքային օրերը՝ ամեն օր, բացի կիրակի և տոն օրերից
- Աշխատանքային ժամերը՝ շուրջօրյա
- Հարցումները սպասարկվում են 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
- Ծառայությունը գործում է 1992 թվականից
«ՍՓՅՈՒՌ ՊԼՅՈՒՍ» (0-9000-99-99) ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուն գործում է 0-9000-99-99 բազմուղի հեռախոսահամարով
- Տեղեկատուն տրամադրում է տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 20000 կազմակերպությունների և պետական կառույցների, նրանց առաջարկած ապրանքների և ծառայությունների մասին, ինչպես նաև այլ բազմաբնույթ տեղեկություններ
- Ծառայությունն իրականացնում է կազմակերպությունների որոնում ինչպես անվանումով, այնպես էլ ապրանքով/ծառայությամբ, ապրանքանիշով, ղեկավարով, հասցեով և այլ պարամետրերով
- Ծառայությունն իրականացվում է 11 հեռախոսագծով
- Ծառայությունը գործում է հետևյալ բազմուղի հեռախոսահամարով՝ 0-9000-99-99
- Աշխատանքային օրերը՝ ամեն օր
- Աշխատանքային ժամերը՝ շուրջօրյա
- Հարցումները սպասարկվում են 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
- Ծառայությունը միշտ հասանելի է և ապահովում է արագ միացում մասնագետին
- Ծառայության 1 վայրկյանն արժե 1.5 դրամ
- Ծառայությունը գործում է 2010 թվականից
ԻՆՉՈՒ ԵՐԿՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն անվճար տեղեկատվական ծառայություն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատու զանգահարողների մի մասը ցանկանում է, որ.
- տեղեկատուն չլինի զբաղված
- ծառայությանը միանալը լինի առավել արագ
- տրամադրվեն նաև այլ բնույթի տեղեկություններ
- տեղեկատուն լինի շուրջօրյա՝ 24/7 ձևաչափի,
«Սփյուռ պլյուս» տեղեկատուից եկած ֆինանսական միջոցների հաշվին «Սփյուռը» ապահովում է ինչպես վերոնշյալ ցանկությունների բավարարումը, այնպես էլ տեղեկատուի մշտական զարգացումը:
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՈՒԻ, «ՍՓՅՈՒՌ ՊԼՅՈՒՍ» ՏԵՂԵԿԱՏՈՒՆ
- երբեք զբաղված չէ
- ապահովում է արագ միացում մասնագետին (արտահերթ սպասարկում)
- տրամադրում է առավել ամբողջական տեղեկություններ
- տրամադրում է տեղեկություններ առանց որևէ սահմանափակման
- տրամադրում է բազմաբնույթ տեղեկություններ, այսինքն բացի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններից, նոր տեղեկատուն տրամադրում է նաև.
- տեղեկություններ միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին
- տեղեկություններ արժույթների փոխարժեքների մասին
- տեղեկություններ Հայաստանի փոստային դասիչների մասին
- աշխատում է շուրջօրյա նաև կիրակի և տոն օրերին
- ունի ծառայության վճար (1 վրկ.՝ 1.5 դրամ)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Կազմակերպությունների որոնում.
«Սփյուռ» և «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուներն իրականացնում են կազմակերպությունների որոնումը հետևյալ 14 պարամետրով.
- անվանումով
- գործունեությամբ (դասակարգիչներով)
- ապրանքանիշով
- ղեկավարի անուն-ազգանունով
- հասցեով (մարզ/տարածաշրջան, բնակավայր, վարչական շրջան, թաղամաս, փողոց, շենք/տուն)
- հեռախոսով
- վեբ-կայքով
- էլ. փոստով
- կազմակերպաիրավական ձևով
- աշխատանքային օրերով
- աշխատանքային ժամերով
- աշխատողների քանակով
- սեփականության ձևով
- հիմնադրման տարով
«Սփյուռ» և «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուների միջոցով կարելի է ստանալ կազմակերպության վերաբերյալ մոտ 20 տվյալ.
- կազմակերպության անվանում
- ղեկավար
- հասցե
- հեռախոս
- ֆաքս
- էլ. փոստ
- վեբ-կայք
- ապրանքանիշ
- ապրանքներ/ծառայություններ «Գործարար տեղեկատու» դասակարգչով
- գործունեության տեսակ «Դեղին էջեր» դասակարգչով
- ընդհանուր գործունեություն
- աշխատանքային օրեր
- աշխատանքային ժամեր
- կազմակերպաիրավական ձև
- սեփականության ձև
- տարեկան շրջանառություն
- հիմնադրման տարեթիվ
- աշխատողների քանակ
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐՈՒՄ
Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և սփյուռքում գործող ցանկացած կազմակերպություն կարող է ընդգրկվել «Սփյուռ» և «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուներում: Գործում է տեղեկությունների ներառման 2 տարբերակ.
«Սահմանափակ ներառում» (անվճար)
Այս տարբերակն ապահովում է կազմակերպության որոնում միայն անվանումով հարցման դեպքում, ընդ որում, կազմակերպության տվյալներից տրամադրվում են միայն հասցեն և հեռախոսահամարը:
Այս տարբերակով ներառման համար կազմակերպությունը պետք է կամ լրացնի գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքում, կամ տրամադրի իր մասին տվյալները, դիմելով «Սփյուռ» հեռախոսով, էլ. փոստով, այցով:
«Ամբողջական ներառում» (վճարովի)
Այս տարբերակն ապահովում է կազմակերպության որոնումն ու տվյալների տրամադրումն ամբողջական ծավալով:
Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքում կամ զանգահարել «Սփյուռ» և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Սպասարկված զանգերի քանակն օրական՝ մինչև 7000
- Տրամադրված կազմակերպություների քանակն օրական՝ մինչև 8000
- Հարցումների բաշխվածությունն ըստ որոնման պարամետրերի.
- անվանումով՝ 50%
- գործունեությամբ` 30%
- ապրանքանիշով՝ 10%
- հասցեով՝ 6%
- այլ պարամետրերով՝ 4%