Download Armenian Unicode Keyboard Driver and Font

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ»




ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  • Տեղեկագրքում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպությունների և պետական կառույցների մասին, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ
  • Տեղեկագիրքը հրատարակվում է տարեկան 3 անգամ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով

ԻՆՉ ԲԱԺԻՆՆԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱԳԻՐՔԸ
  • Ինչպես կարող է կազմակերպությունն ընդգրկվել «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքում
  • Ինչ կտա կազմակերպությանը գրանցումը «Սփյուռ-ռեգիստրում»
  • Ինչպես կարելի է ձեռք բերել կամ ինչպես է տարածվում «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագիրքը
  • Տեղեկագրքի վիճակագրությունը
  • Ինչ կտա կազմակերպությանը գովազդը «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքում
  • «Սփյուռի» մասին
  • «Սփյուռի» տեղեկատվական միջոցները
  • Ինչպես օգտվել տեղեկագրքից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • Առարկայացանկ
  • Բաժինների ցանկ
  • Առաջին անհրաժեշտության ծառայություններ
  • Պետական մարմիններ և հաստատություններ
  • Կոմունալ և կապի ծառայություններ
  • Դեսպանություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ
  • Կազմակերպություններն ըստ գործունեության ոլորտի
ԳՈՎԱԶԴ
«ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Կազմակերպությունների այբբենական ցանկ
  • Կազմակերպությունների ցանկն ըստ տարածաշրջանների
  • Հայաստանի կազմակերպությունների կողմից ներկայացվող ապրանքանիշեր և գործընկերներ
  • Վիճակագրական տվյալներ (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հայաստանի մասին
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը
  • Բնակավայրերի կոորդինատները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզում (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Փողոցների, հրապարակների, թաղամասերի կոորդինատները Երևանի քարտեզում (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Երևանի քարտեզը
  • Երևանի փողոցների, հրապարակների և թաղամասերի անվանափոխություններ (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջքաղաքային հեռախոսակապի կոդերը
  • Ներքին հաղորդակցության գնացքների տոմսերի գները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի որոշ բնակավայրերի հեռավորությունն Երևանից ավտոճանապարհներով
  • Հայաստանի քաղաքների և գյուղերի փոստային դասիչները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության փոստային ծառայությունների սակագները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Ապրանքների համարակալման GS1 միջազգային համակարգը կիրառող ապրանքարտադրող երկրների գծիկավոր կոդերի նախանիշերը (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
  • Արժույթների կոդերը (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Երկրների և տարածքների Ինտերնետ-դոմենները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Պետական լեզուներ (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
  • Որոշ չափման միավորների հարաբերումը
  • Հագուստի խնամքին վերաբերող պայմանական նշաններ (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
Տարածված սխալներ (ներդիրի տեսքով) (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)

ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ԸՆԹԱՑԻԿ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Թողարկման համարը2010/A2011/R2010/E
Թողարկման լեզունհայերենռուսերենանգլերեն
Թողարկման ամիսըսեպտեմբեր 2011փետրվար 2012փետրվար 2011
Ներկայացված տեղեկությունների ծավալը8400 կազմակերպություն և պետական կառույց8600 կազմակերպություն և պետական կառույց8200 կազմակերպություն և պետական կառույց
1100 գործունեության տեսակ1200 գործունեության տեսակ1100 գործունեության տեսակ
2150 ապրանքանիշ2300 ապրանքանիշ2100 ապրանքանիշ
Տպաքանակը10000 օրինակ4000 օրինակ3500 օրինակ
Ձևաչափը28x20 սմ28x20 սմ28x20 սմ
Էջերի քանակը308296274

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ ՏԵՂԵԿԱԳԻՐՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
անվճար տրամադրվում է.
  • «Սփյուռ-ռեգիստրում» գրանցված բոլոր կազմակերպություններին (առաքմամբ)
  • «Սփյուռ-ռեգիստրում» չգրանցված կազմակերպություններին՝ նամակով «Սփյուռ» դիմելու դեպքում (տարին 1 օրինակ)
  • նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, կառավարության աշխատակազմին, նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, մարզպետարաններին, Հայաստանի քաղաքապետարաններին
  • Հայաստանում արտասահմանյան երկրների դեսպանություններին և հյուպատոսություններին
  • Հայաստանի ազգային գրադարանին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանին, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարաններին և այլ գրադարաններին
  • հյուրանոցներին՝
    • Երևանում («Անի Պլազա», «Ավիատրանս», «Արմենիա Մարիոթ», «Բասս», «Բեստ Վեստեռն Կոնգրես», «Գոլդեն Թյուլիփ Երևան», «Գոլդեն Փելես», «Եվրոպա», «Լաթար», «Հրազդան», «Ռէժինէ», «Վալենսիա»)
    • Հայաստանի մարզերում («Լալաներ»)
    • Լեռնային Ղարաբաղում («Ավետիս», «Արմենիա», «Լոտոս», «Հեղնար», «Նաիրի»)

վաճառվում է (խորհրդանշական գնով՝ 500 դրամ).
  • գրախանութներում՝ «Բուկինիստ» (Մաշտոցի պող. 20), «Նոյյան տապան» (Հանրապետության հրպ.), «Նոյյան տապան» (Կոմիտասի պող. 33)
  • մամուլի կրպակներում
  • «Հայփոստի» կապի բաժանմունքներում
  • բաժանորդագրության միջոցով
  • Հայաստանում անցկացվող առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներում

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
անվճար տրամադրվում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց.
  • Հայաստանում արտասահմանյան երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով
  • արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով (Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով)
  • Էկոնոմիկայի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Առևտրաարդյունաբերական պալատի, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Զարգացման հայկական գործակալության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, արտասահմանում գործարար կապեր ունեցող այլ կազմակերպությունների միջոցով
  • Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների միջոցով
  • Հայաստանից միջազգային տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սիմպոզիումներ մեկնող պատվիրակությունների միջոցով

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ
Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և սփյուռքում գործող ցանկացած կազմակերպություն տեղեկագրքում ամբողջական տեղեկություններով ընդգրկվելու համար պետք է գրանցվի «Սփյուռ-ռեգիստրում»։ Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքում կամ զանգահարել «Սփյուռ» և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։

ԻՆՉ ԿՏԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՎԱԶԴԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ
ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
  • Գովազդը տարածվում է լայն շրջանակներով.
    • տարածվում է և գործարար, և բնակչության շրջանակներում
    • տարածվում է Երևանում, Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, արտասահմանում
  • Գովազդն ունի երկարատև ազդեցություն.
    • գովազդի «կյանքը» առնվազն մեկ տարի է, քանի որ տեղեկագրքի յուրաքանչյուր լեզվով թողարկումը հրատարակվում է տարին մեկ անգամ
    • գովազդը դիտվում է բազմակի անգամ, քանի որ տեղեկագրքից օգտվում են հաճախակի
  • Գովազդն ունի ներգործության բարձր աստիճան.
    • գովազդը դիտվում է «ակտիվ» մարդկանց կողմից, մասնավորապես` ապրանք կամ ծառայություն փնտրողների, մասնագետների, ղեկավարների կողմից, ովքեր որոշումներ են կայացնում գնումների վերաբերյալ
    • գովազդը սպառողի վրա ներգործում է առանց ագրեսիայի, ավելին՝ համալրելով տեղեկությունները, այն օգնում է ինֆորմացիա փնտրողին
  • Թիրախավորված գովազդի հնարավորություն.
    • գովազդ կարելի է տեղադրել տեղեկագրքի այն բաժնում, որից օգտվում են գովազդվող ապրանքի/ծառայության պոտենցիալ գնորդները

ԳՈՎԱԶԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ.
  • ամրապնդել դիրքերը շուկայում
  • ընդլայնել գործընկերների և հաճախորդների շրջանակը
  • կատարել արդյունավետ ներդրում
«Հայաստանի Դեղին էջեր»՝ արդյունավետ գովազդակիր

Գովազդային ծառայությունների և գների մասին մանրամասն տեղեկությունների համար դիմել «Սփյուռի» սպասարկման բաժին՝ (060)270701 հեռախոսահամարով:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկագրքի տարածման վիճակագրությունը
  • տարեկան տարածված օրինակների քանակը՝ 17500
Տեղեկագրքի օգտագործման վիճակագրությունը
    Ըստ 2012 թ. մայիսին «Սփյուռի» կողմից անցկացված հետազոտության արդյունքների՝
  • տեղեկագրքի յուրաքանչյուր օրինակից տարվա ընթացքում օգտվում է 5 մարդ
  • տեղեկագրքի յուրաքանչյուր օրինակից տարվա ընթացքում օգտվում են 81 անգամ