Download Armenian Unicode Keyboard Driver and Font

ԳՐԱՆՑՈՒՄ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»

ԻՆՉ ԿՏԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱՊԱՀՈՎԻ.

կազմակերպության տեղեկությունների մշակում.
  • տեղեկությունների մուտքագրում և խմբագրում (մինչև 24 տվյալ)
  • գործունեության դասակարգում 2 դասակարգչով
  • տեղեկությունների թարգմանում և ներկայացում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
կազմակերպության տեղեկությունների տարածում մինչև 6 եղանակով (կախված ընտրված փաթեթից).
  • հեռախոսային տեղեկատուների միջոցով.
    • «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուի՝ (374-60)51-99-99, (374-10)51-99-99 հեռախոսահամարներով
    • «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուի՝ 0-9000-99-99 հեռախոսահամարով
  • տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
  • եռալեզու տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am
  • եռալեզու CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Հայաստանի Դեղին էջեր»
  • եռալեզու բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր»
  • "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի www.kompass.com վեբ-կայքի և CD-հրատարակումների միջոցով (անգլերեն, ռուսերեն լեզուներով)
ինչպես նաև.
  • կազմակերպության տեղեկությունների ճշտում (թարմացում) 6 ամիսը մեկ
  • տեղեկագրքի, CD-հրատարակման թողարկումների անվճար առաքում
  • "Kompass" գործարար տեղեկատվական համակարգից օգտվելիս՝ զեղչային արտոնություններ
  • վիճակագրական հաշվետվությունների տրամադրում.
    • հեռախոսային տեղեկատուների միջոցով կազմակերպության մասին հարցումների վիճակագրություն
    • Spyur.am-ում կազմակերպության վեբ-էջի դիտումների վիճակագրություն
    • Spyur.am-ի միջոցով կազմակերպությանը ուղարկված էլ. նամակների վիճակագրություն
  • հեռախոսային տեղեկատուներով արտահերթ սպասարկում
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ.
  • ներկայացված լինել ամենապահանջված տեղեկատվական համակարգում
  • առավել հասանելի դառնալ գործընկերներին և հաճախորդներին
  • ստեղծել նոր գործարար կապեր

«ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ
Առաջարկվում են «Սփյուռ-ռեգիստրում» գրանցման տարբեր փաթեթներ (տեղեկատվական փաթեթներ):
Փաթեթներն իրարից տարբերվում են ներկայացվող տեղեկությունների ծավալով և տեղեկությունների տարածման եղանակներով:
Տեղեկատվական փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել «Սփյուռի» սպասարկման բաժին՝ (374-60)27-07-01 հեռախոսահամարով կամ service@spyur.am էլ. հասցեով:

ԻՆՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»
«Սփյուռ-ռեգիստրում» գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքում կամ զանգահարել «Սփյուռ» և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Սփյուռ»: