Download Armenian Unicode Keyboard Driver and Font

CD-ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ»



ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԲԵՌՆՈՒՄ (100 ՄԲ)


ԹԱՐՄԱՑՆՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԲԵՌՆՈՒՄ (70.7 ՄԲ)



ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  • CD-հրատարակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 16200 կազմակերպությունների և պետական կառույցների տվյալների շտեմարան պարունակող համակարգչային ծրագիր է
  • CD-հրատարակումը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
  • CD-հրատարակումն ունի՝
    • որոնման հնարավորություն՝ 14 հայտանիշով (անվանումով, ապրանքով/ծառայությամբ, ապրանքանիշով և այլն)
    • տվյալների տպման հնարավորություն
  • CD-հրատարակումը թողարկվում է տարեկան 2 անգամ՝ «Սփյուռի» տեղեկագրքերի թողարկմանը զուգընթաց
  • CD-հրատարակումը համակարգչում տեղադրելիս գաղտնաբառ չի պահանջվում
  • CD-հրատարակումը բաց է կրկնօրինակման համար, այսինքն կարելի է այն բազմացնել անսահմանափակ քանակով


CD-ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ
    ՈՐՈՆՄԱՆ ՀԱՅՏԱՆԻՇԵՐ
    Կազմակերպությունները կարելի է որոնել 14 հայտանիշով.
    • անվանումով
    • ապրանքանիշով
    • գործունեությամբ («Գործարար տեղեկատու» և «Դեղին էջեր» դասակարգիչներով)
    • ներմուծողներով
    • արտահանողներով
    • հասցեով (մարզ/տարածաշրջան, բնակավայր, վարչական շրջան, թաղամաս, փողոց, շենք/տուն)
    • հեռախոսով
    • վեբ-կայքով
    • ղեկավարի անուն-ազգանունով
    • աշխատանքային օրերով
    • աշխատանքային ժամերով
    • հիմնադրման տարով
    • աշխատողների քանակով
    • սեփականության ձևով
    ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
    Որևէ հայտանիշով որոնում կատարելու արդյունքում հայտնվում է նշված որոնման հայտանիշերին բավարարող կազմակերպությունների անվանացանկը: Այս բաժնում ստեղծված է հնարավորություն.
    • փոխելու անվանացանկի լեզուն
    • փոխելու անվանացանկում ներկայացված կազմակերպությունների դասավորության հերթականությունը (ըստ այբուբենի կամ ըստ «Սփյուռի»)
    • տպելու ցանկից ընտրված կազմակերպությունների կոնտակտային տվյալները
    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
    «ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ» բաժնում նշելով որևէ կազմակերպություն, «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ» բաժնում կարելի է դիտել այդ կազմակերպության տվյալները:
    Այս բաժնում հասանելի են կազմակերպության 20 տվյալ, որոնք ներկայացված են հետևյալ երեք խմբով.
      Կոնտակտային տվյալներ
    • անվանում, կազմակերպաիրավական ձև, վերադաս
    • ղեկավար (անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)
    • հասցե (երկիր, փոստային դասիչ, մարզ/տարածաշրջան, բնակավայր, վարչական շրջան, թաղամաս, փողոց, շենք/տուն)
    • հեռախոս (բաժին/պաշտոն, աշխատանքային ժամեր, հեռախոսահամար)
    • աշխատանքային օրեր
    • աշխատանքային ժամեր
    • ֆաքս
    • էլ. փոստ
    • վեբ-կայք
    • վեբ-էջ www.spyur.am-ում
      Գործունեություն
    • ընդհանուր գործունեություն
    • գործունեությունն ըստ «Գործարար տեղեկատու» դասակարգչի
    • գործունեությունն ըստ «Դեղին էջեր» դասակարգչի
    • ներկայացվող ապրանքանիշեր/գործընկերներ
      Այլ տվյալներ
    • աշխատողների քանակ
    • սեփականության ձև
    • տարեկան շրջանառություն
    • հիմնադրման տարի
    • տեղեկությունների թարմացման ամսաթիվ
    • լրացուցիչ տեղեկություններ
      Այս բաժնում նաև հնարավորություն կա.
    • փոխելու տվյալների ներկայացման լեզուն
    • տեսնելու միայն ընտրված խումբը
    ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՎԱՀԱՆԱԿ
      Ֆայլ
    • Պարունակում է
      • Ելք կոճակը, որը հնարավորություն է տալիս դուրս գալու ծրագրից:
      • Թարմացում կոճակը, որը հնարավորություն է տալիս թարմացնել տարբերակը Ինտերնետի միջոցով
      Լեզու
    • Պարունակում է Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն կոճակները, որոնք հնարավորություն են տալիս փոխելու ծրագրի լեզուն
      Տեղեկություններ
    • Պարունակում է հետևյալ էջերի կոճակները.
      • «Սփյուռի» մասին.
        ներկայացված են «Սփյուռի» աշխատանքի հիմնական սկզբունքները, պատմությունը, վիճակագրությունը
      • Կազմակերպության ներառում.
        ներկայացված են CD-հրատարակման մեջ կազմակերպության ընդգրկվելու պայմանները
      • Հայաստանի մասին.
        ներկայացված են Հայաստանի վերաբերյալ ընդհանուր, աշխարհագրական, ժողովրդագրական, պատմական, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ
      Օգնություն
    • Պարունակում է հետևյալ էջերի կոճակները.
      • Օգտվողի համար.
        ներկայացված են ծրագրից օգտվելու խորհուրդներ
      • Այս թողարկման մասին.
        ներկայացված են տեղեկություններ ընթացիկ թողարկման մասին


ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
(ներկայացված է «Օգնություն» բաժնի «Օգտվողի համար» էջում)
    «ՈՐՈՆՄԱՆ ՀԱՅՏԱՆԻՇԵՐ» բաժնում.
    • Որոնման դաշտերում տեքստը անհրաժեշտ է մուտքագրել Unicode կոդավորմամբ
    • Անկախ ծրագրի լեզվի ընտրությունից, կազմակերպության անվանումով, ղեկավարի անունով, ազգանունով կարելի է որոնել ցանկացած լեզվով
    • «Ապրանքանիշ», «Գործարար տեղեկատու» դասակարգիչ, «Վեբ-կայք», «Ղեկավար», «Աշխատանքային օրեր», «Աշխատանքային ժամեր», «Հիմնադրման տարի», «Աշխատողների քանակ», «Սեփականության ձև» դաշտերով որոնումը իրականացված է միայն «Սփյուռ-ռեգիստրում» գրանցված կազմակերպությունների համար
    • Որոնման դաշտերում «և» տառի փոխարեն չօգտագործել «եւ»
    • «Կազմակերպության անվանում» և «Ապրանքանիշ» դաշտերով որոնելիս «և» տառի փոխարեն օգտագործել «ԵՎ» կամ «եվ»
    • «ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ» և «ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» դասակարգիչներն ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է «Գործունեություն, ապրանք, ծառայություն ըստ դասակարգիչների» բաժնում կատարել որոնում դատարկ դաշտով
    «ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ» և «ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» դասակարգիչներում
    • Եթե ընտրված է վերին դասը, դա նշանակում է, որ ընտրված են իր բոլոր ենթադասերը
    • Եթե վերին դասը ընտրված է, ապա հնարավոր չէ դիտել իր ենթադասերը («+» կոճակը արգելափակվում է)
    • Ենթադասը կարելի է դիտել միայն երբ իր վերին դասը ընտրված չէ
    «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ» բաժնում մկնիկի կոճակը (աջ կամ ձախ) սեղմելուց հետո կարելի է.
    • Ctrl+P (Print) հրամանով տպել կազմակերպության տեղեկությունները
    • Ctrl+F (Find) հրամանով որոնում կատարել կազմակերպության տեղեկություններում
    • Ctrl+C (Copy) հրամանով պատճենել կազմակերպության նշված տեղեկությունները


ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  • Օպերատիվ հիշողություն` 128 ՄԲ
  • Սկավառակի ազատ տարածք` 200 ՄԲ
  • Օպերացիոն համակարգ՝ Windows XP, Service Pack 2


ԸՆԹԱՑԻԿ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

    Թողարկման համարը. 2013/R
    Թողարկման ամիսը. 2013.06
    Ներկայացված տեղեկությունների ծավալը.
    • 16200 կազմակերպություն և պետական կառույց
    • 20000 ապրանք, ծառայություն, գործունեության տեսակ
    • 4500 ապրանքանիշ


ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ CD-ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ
    Կարելի է անվճար բեռնել «Սփյուռի» www.spyur.am վեբ-կայքից («Մեր արտադրանքը» բաժնի «CD-հրատարակում» ենթաբաժնից)
    Անվճար տրամադրվում է.
    • կազմակերպություններին՝ նամակով իր ներկայացուցչի «Սփյուռ» ներկայանալու դեպքում (տարին 1 օրինակ)
    • պետական մարմիններին և հաստատություններին
    • Հայաստանում արտասահմանյան երկրների դեսպանություններին և հյուպատոսություններին
    • արտասահմանում Հայաստանի դեսպանություններին և հյուպատոսություններին
    Վաճառվում է (գինը՝ 500 դրամ).
    • գրախանութներում
    • խտասկավառակների (CD/DVD) խանութներում
    • բաժանորդագրության միջոցով


ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ CD-ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԵՋ
    Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և սփյուռքում գործող ցանկացած կազմակերպություն CD-հրատարակման մեջ ամբողջական տեղեկություններով ընդգրկվելու համար պետք է գրանցվի «Սփյուռ-ռեգիստրում»։ Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքի «Ավելացնել ընկերություն» բաժնում կամ զանգահարել «Սփյուռ» և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
    CD-հրատարակման տարածման վիճակագրությունը
    • Խտասկավառակներով. տարեկան տարածված օրինակների քանակը` 10500
    • Ինտերնետով. տարեկան բեռնումների քանակը` 5000


ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
    2009 թ.
    • Թբիլիսիում կայացած «ՏՏ-նորարարությունների մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանային միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակումն արժանացավ գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում: