Download Armenian Unicode Keyboard Driver and Font

«ՍՓՅՈՒՌԻ» ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԵՎ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

«Սփյուռը» միակ տեղեկատվական ընկերությունն է, որը, սկսած 1992 թվականից, կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  • տեղեկությունները «Սփյուռի» տեղեկատուներով տրամադրվում են (տարածվում են) առավելագույնս ազատ (անվճար կամ սիմվոլիկ գնով)
  • տեղեկությունների ազատ տարածումն իրականացվում է տեղեկությունները տրամադրող կազմակերպությունների հաշվին
  • կազմակերպությունները կրում են տեղեկությունների հավաստիության պատասխանատվությունը
  • տեղեկությունները պարբերաբար ճշտվում են
  • մշտապես քայլեր են ձեռնարկվում «Սփյուռի» տեղեկատուները ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ
  • տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մշակվում են տեղեկությունների տարածման նոր ձևեր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1992 -  հիմնադրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը
1993 -  սկիզբ դրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակմանը ռուսերեն լեզվով, որը բազմացվում էր պատճենահանման ապարատով
գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 500-ը
1994 -  լույս տեսավ տպագրական եղանակով հրատարակված առաջին տեղեկագիրքը՝ գունավոր կազմով, 500 օրինակ տպաքանակով, ռուսերեն լեզվով
1995 -  տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 2 հեռախոսով
տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 1000 օրինակի
1996 -  հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն)՝ 2300 օրինակ տպաքանակով (հատուկ թողարկում)՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ
տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 1500 օրինակի
1997 -  մշակվեցին տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով, որոնման լայն հնարավորությամբ
տեղեկատվական շտեմարանը տեղադրվեց Ինտերնետ ցանցում՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով (յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացվեց առանձին տեղեկատվական էջով՝ անհատական հասցեով)
սկիզբ դրվեց անգլերեն տեղեկագրքի պարբերական թողարկմանը
1998 -  տեղեկատու ծառայությունն անցավ 3 հեռախոսով սպասարկմանը
տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 2000 օրինակի
1999 -  տեղեկատու ծառայությունն անցավ 59-00-00 բազմուղի հեռախոսով սպասարկմանը
գրանցվեց "spyur.am" սեփական դոմենը Ինտերնետ ցանցում
www.spyur.am-ը դարձավ Ինտերնետ ցանցում տեղադրված տեղեկատվական շտեմարանի հասցեն
լույս տեսավ «Առևտուր։ Ապրանքներ մեծածախ և մանրածախ։ 1999» թեմատիկ տեղեկագիրքը՝ 2000 օրինակ տպաքանակով
2000 -  Ինտերնետ ցանցում տեղադրված շտեմարանը համալրվեց որոնման հնարավորությամբ
հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» հայերեն առաջին տեղեկագիրքը՝ որպես հավելում ռուսերեն հրատարակությանը
հրատարակվեց «Պատրաստված է Հայաստանում։ Արտադրանքի տեղեկատու։ 2000» թեմատիկ տեղեկագիրքը (անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ)՝ 2000 օրինակ ընդհանուր տպաքանակով
գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 1000-ը
2001 -  «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվեց «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 գրքի
տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 2500 օրինակի
հայերեն հավելվածի հիման վրա հրատարակվեց «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն առաջին տեղեկագիրքը (համառոտ տարբերակ)
«Հայկական Ինտերնետ Միության» որոշմամբ "yellowpages.am" փակ դոմենը տրամադրվեց «Սփյուռ» ՍՊԸ-ին՝ Ինտերնետ ցանցում «Հայաստանի Դեղին էջեր»-ը ներկայացնելու համար
Ինտերնետ ցանցում տեղադրված շտեմարանը բաժանվեց երկու մասի՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու» և «Հայաստանի Դեղին էջեր»
2002 -  տեղեկատու ծառայությունն անցավ 4 հեռախոսով սպասարկմանը
տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 3000 օրինակի
2003 -  "Kompass International"-ի հետ կնքվեց բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին
Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունները առաջին անգամ ներկայացվեցին "Kompass" համակարգի տեղեկատվական միջոցներում՝ www.kompass.com վեբ-կայքում, "Kompass Concord" և "EEKOD" CD-թողարկումներում
տեղեկատու ծառայությունն անցավ 5, ապա 6 հեռախոսով սպասարկմանը
լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» հայերեն առաջին տեղեկագիրքը
գրանցվեց "b2b.am" դոմենը՝ Ինտերնետ ցանցում Հայաստանի գործարար տեղեկությունների ներկայացման համար
գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 1500-ը
«Սփյուռ» և «Հայաստանի Դեղին էջեր» ապրանքանիշերը գրանցվեցին որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում
2004 -  տեղեկատու ծառայությունն անցավ 51-99-99 բազմուղի հեռախոսով սպասարկմանը
արդիականացվեց տեղեկությունների մուտքագրման և մշակման համակարգը
տեղեկատու ծառայությունն անցավ մինչև ժամը 23:00 սպասարկման ռեժիմին
նորացվեց www.spyur.am վեբ-կայքի դիզայնը
2005 -  գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 2000-ը
տեղեկատու ծառայությունն անցավ 7 հեռախոսով սպասարկմանը
2006 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
առանձին թողարկմամբ լույս տեսավ «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն առաջին լիածավալ տեղեկագիրքը՝ 5000 օրինակ տպաքանակով
Ինտերնետում տեղադրված տեղեկատվական շտեմարանը դարձավ եռալեզու (համալրվեց հայերեն տարբերակով)
տեղեկատու ծառայությունն անցավ 8 հեռախոսով սպասարկմանը
էլեկտրոնային բովանդակության 2-րդ համահայկական մրցույթում www.spyur.am վեբ-կայքը արժանացավ «Գլխավոր մրցանակի» (500000 դրամ) և լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում` վաստակելով միջազգային մրցույթին մասնակցելու ուղեգիր
գործարար տեղեկատվական ծառայությունների մատուցման գործում նշանակալի հաջողությունների համար «Սփյուռ» ընկերությունն արժանացավ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից սահմանված «Մերկուրի» մրցանակի
գրանցվեց "kompass.am" դոմենը՝ "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի ծառայությունները ներկայացնելու համար
2007 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
սկսվեց ISO 9001։2000 Որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը
առանձին թողարկմամբ լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու» հայերեն տեղեկագիրքը
«Հայաստանի Դեղին էջեր» հայերեն տեղեկագրքի տպաքանակն հասցվեց 7000 օրինակի
www.spyur.am վեբ-կայքում ավելացավ Երևանի քարտեզի վրա www.gisinfo.am վեբ-կայքի օգնությամբ կազմակերպության դիրքը որոշելու հնարավորությունը
տեղեկատու ծառայությունն անցավ 9 հեռախոսով սպասարկմանը
2008 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2007 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
տեղեկատու ծառայությունն անցավ 10 հեռախոսով սպասարկմանը
գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 2500-ը
լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» եռալեզու CD-հրատարակման առաջին թողարկումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
2009 -  «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն տեղեկագրքի տպաքանակն հասցվեց 10000 օրինակի
լույս տեսավ «Հայաստանի Դեղին էջեր» եռալեզու բջջային հրատարակման առաջին թողարկումը (անվճար Java-հավելված բջջային հեռախոսների համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
Թբիլիսիում կայացած «ՏՏ-նորարարությունների մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանային միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակումն արժանացավ գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում
2010 -  «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում
հիմնովին վերափոխվեց www.spyur.am վեբ-կայքը, ավելացվել են տեղեկությունների որոնման և դիտման նոր հնարավորություններ, կայքից օգտվելը դարձել է առավել հեշտ և հարմարավետ
www.spyur.am վեբ-կայքում ստեղծվեց հնարավորություն տեսնելու կազմակերպությունների դիրքը Google Maps քարտեզի վրա
գործարկվեց «Սփյուռ պլյուս» նոր շուրջօրյա հեռախոսային տեղեկատուն՝ 0-9000-99-99 հեռախոսահամարով, որը տրամադրում է ամբողջական տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մոտ 20000 կազմակերպությունների, նրանց կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին և այլ բազմաբնույթ օգտակար տեղեկություններ
2011 -  գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 3000-ը
www.spyur.am վեբ-կայքի տվյալների շտեմարանը համալրվեց «Սփյուռ-ռեգիստրում» չգրանցված կազմակերպություններով (մեկ հեռախոսով և հաղորդագրությամբ, որ կազմակերպության տվյալները ներկայացված են «Սփյուռի» 0-9000-99-99 շուրջօրյա տեղեկատուում)
www.spyur.am վեբ-կայքում հնարավոր դարձավ յուրաքանչյուր որոնման արդյունքը տեսնել նաև քարտեզի վրա
www.spyur.am վեբ-կայքում կազմակերպության էջը բացելիս քարտեզի վրա միաժամանակ տեսանելի դարձան կազմակերպության բոլոր հասցեները իրենց կոնտակտային տվյալներով
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն (51-99-99) սկսեց աշխատել շուրջօրյա, բացի կիրակի և տոն օրերից
«Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն անցան 11 հեռախոսով սպասարկմանը
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև (060)51-99-99 հեռախոսահամարով
«Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն համալրվեցին հեռախոսազանգերի կառավարման մասնագիտացված համակարգով (call center), որը հնարավորություն տվեց կառավարել զանգերի հոսքը, գրանցել զանգերի վիճակագրությունը և ձայնագրել զանգերը
2012 -  «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի դարձավ www.spyur.am վեբ-կայքում
www.spyur.am-ում հնարավորություն ստեղծվեց դիտելու կազմակերպությանը վերաբերող լուսանկարներ և տեսահոլովակներ
գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 3500-ը
«Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն անցան 12 հեռախոսով սպասարկմանը

«ՍՓՅՈՒՌՆ» ԱՅՍՕՐ
Տեղեկատվական շտեմարանը
«Սփյուռի» տեղեկատվական շտեմարանում ներկայացված են.
  • 20000 կազմակերպություն և պետական կառույց
  • 1200 գործունեության տեսակ
  • 18000 ապրանք, ծառայություն
  • 3700 ապրանքանիշ
Կազմակերպությունների մասին տեղեկությունները ներկայացվում են հետևյալ ծավալով (մինչև 24 տվյալ).
  • կազմակերպության անվանում
  • կազմակերպաիրավական ձև
  • ղեկավար (անուն, հայրանուն, ազգանուն և պաշտոն)
  • սեփականության ձև
  • հիմնադրման տարի
  • աշխատողների քանակ
  • հասցե (հասցեի անուն, երկիր, փոստային ինդեքս, մարզ/տարածաշրջան, բնակավայր, վարչական շրջան (Երևանի դեպքում), թաղամաս, փողոց, շենք/տուն, հարկ/սենյակ/բնակարան, նշումներ)
  • հեռախոս (բաժին/պաշտոն, բաժնի/պաշտոնի աշխատանքային ժամեր, հեռախոսահամար)
  • ֆաքս
  • էլ. փոստ (բաժին/պաշտոն, էլ. փոստի հասցե)
  • վեբ-կայք
  • վեբ-էջ www.spyur.am կայքում
  • աշխատանքային օրեր
  • աշխատանքային ժամեր
  • տարեկան շրջանառություն
  • անվանման բանալի բառեր
  • ընդհանուր գործունեություն
  • գործունեության տեսակ «Դեղին էջեր» դասակարգչով
  • ապրանքներ/ծառայություններ «Գործարար տեղեկատու» դասակարգչով
  • ապրանքներ/ծառայություններ «Կոմպաս» դասակարգչով
  • ապրանքանիշ, գործընկեր
  • լոգոտիպ
  • ֆոտոշարք
  • տեսաշարք
  • լրացուցիչ տեղեկություններ

Տեղեկատուները
Կազմակերպությունների մասին տեղեկությունները բոլոր ցանկացողները կարող են ստանալ «Սփյուռի» 6 տեղեկատուների միջոցով.
  • հեռախոսային տեղեկատուների միջոցով.
    • «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուի՝ (374-60)51-99-99, (374-10)51-99-99 հեռախոսահամարներով
    • «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուի՝ 0-9000-99-99 հեռախոսահամարով
  • տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
  • եռալեզու տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am
  • եռալեզու CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Հայաստանի Դեղին էջեր»
  • եռալեզու բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր»
  • "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի www.kompass.com վեբ-կայքի և CD-հրատարակումների միջոցով (անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Վիճակագրությունը
«Սփյուռի» տեղեկատուների վիճակագրական ցուցանիշները հետևյալն են.
  • հեռախոսային տեղեկատուներ՝ մինչև 7000 սպասարկված զանգ օրական
  • տեղեկագրքեր՝ 15000 թողարկված օրինակ տարեկան
  • վեբ-կայք.
    • 12000 այցելություն օրական
    • 35000 դիտված էջ օրական
  • CD-հրատարակում.
    • տարեկան տարածված խտասկավառակների քանակը՝ 10500
    • Ինտերնետից (www.spyur.am վեբ-կայքից) բեռնումների միջին տարեկան քանակը՝ 5000
  • բջջային հրատարակում.
    • CD-հրատարակման խտասկավառակներով տարեկան տարածված օրինակների քանակը՝ 10500
    • Ինտերնետից (www.spyur.am վեբ-կայքից) բեռնումների միջին տարեկան քանակը՝ 18000