«ՍՓՅՈՒՌԻ» ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԵՎ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ
«Սփյուռը» միակ տեղեկատվական ընկերությունն է, որը, սկսած 1992 թվականից, կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- տեղեկությունները «Սփյուռի» տեղեկատուներով տրամադրվում են (տարածվում են) առավելագույնս ազատ (անվճար կամ սիմվոլիկ գնով)
- տեղեկությունների ազատ տարածումն իրականացվում է տեղեկությունները տրամադրող կազմակերպությունների հաշվին
- կազմակերպությունները կրում են տեղեկությունների հավաստիության պատասխանատվությունը
- տեղեկությունները պարբերաբար ճշտվում են
- մշտապես քայլեր են ձեռնարկվում «Սփյուռի» տեղեկատուները ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ
- տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մշակվում են տեղեկությունների տարածման նոր ձևեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
| 1992 - | հիմնադրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը |
| 1993 - | սկիզբ դրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակմանը ռուսերեն լեզվով, որը բազմացվում էր պատճենահանման ապարատով |
| - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 500-ը |
| 1994 - | լույս տեսավ տպագրական եղանակով հրատարակված առաջին տեղեկագիրքը՝ գունավոր կազմով, 500 օրինակ տպաքանակով, ռուսերեն լեզվով |
| 1995 - | տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 2 հեռախոսով |
| - | տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 1000 օրինակի |
| 1996 - | հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն)՝ 2300 օրինակ տպաքանակով (հատուկ թողարկում)՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ |
| - | տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 1500 օրինակի |
| 1997 - | մշակվեցին տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով, որոնման լայն հնարավորությամբ |
| - | տեղեկատվական շտեմարանը տեղադրվեց Ինտերնետ ցանցում՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով (յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացվեց առանձին տեղեկատվական էջով՝ անհատական հասցեով) |
| - | սկիզբ դրվեց անգլերեն տեղեկագրքի պարբերական թողարկմանը |
| 1998 - | տեղեկատու ծառայությունն անցավ 3 հեռախոսով սպասարկմանը |
| - | տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 2000 օրինակի |
| 1999 - | տեղեկատու ծառայությունն անցավ 59-00-00 բազմուղի հեռախոսով սպասարկմանը |
| - | գրանցվեց "spyur.am" սեփական դոմենը Ինտերնետ ցանցում |
| - | www.spyur.am-ը դարձավ Ինտերնետ ցանցում տեղադրված տեղեկատվական շտեմարանի հասցեն |
| - | լույս տեսավ «Առևտուր։ Ապրանքներ մեծածախ և մանրածախ։ 1999» թեմատիկ տեղեկագիրքը՝ 2000 օրինակ տպաքանակով |
| 2000 - | Ինտերնետ ցանցում տեղադրված շտեմարանը համալրվեց որոնման հնարավորությամբ |
| - | հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» հայերեն առաջին տեղեկագիրքը՝ որպես հավելում ռուսերեն հրատարակությանը |
| - | հրատարակվեց «Պատրաստված է Հայաստանում։ Արտադրանքի տեղեկատու։ 2000» թեմատիկ տեղեկագիրքը (անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ)՝ 2000 օրինակ ընդհանուր տպաքանակով |
| - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 1000-ը |
| 2001 - | «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվեց «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 գրքի |
| - | տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 2500 օրինակի |
| - | հայերեն հավելվածի հիման վրա հրատարակվեց «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն առաջին տեղեկագիրքը (համառոտ տարբերակ) |
| - | «Հայկական Ինտերնետ Միության» որոշմամբ "yellowpages.am" փակ դոմենը տրամադրվեց «Սփյուռ» ՍՊԸ-ին՝ Ինտերնետ ցանցում «Հայաստանի Դեղին էջեր»-ը ներկայացնելու համար |
| - | Ինտերնետ ցանցում տեղադրված շտեմարանը բաժանվեց երկու մասի՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու» և «Հայաստանի Դեղին էջեր» |
| 2002 - | տեղեկատու ծառայությունն անցավ 4 հեռախոսով սպասարկմանը |
| - | տեղեկագրքի տպաքանակը հասցվեց 3000 օրինակի |
| 2003 - | "Kompass International"-ի հետ կնքվեց բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին |
| - | Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունները առաջին անգամ ներկայացվեցին "Kompass" համակարգի տեղեկատվական միջոցներում՝ www.kompass.com վեբ-կայքում, "Kompass Concord" և "EEKOD" CD-թողարկումներում |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ 5, ապա 6 հեռախոսով սպասարկմանը |
| - | լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» հայերեն առաջին տեղեկագիրքը |
| - | գրանցվեց "b2b.am" դոմենը՝ Ինտերնետ ցանցում Հայաստանի գործարար տեղեկությունների ներկայացման համար |
| - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 1500-ը |
| - | «Սփյուռ» և «Հայաստանի Դեղին էջեր» ապրանքանիշերը գրանցվեցին որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում |
| 2004 - | տեղեկատու ծառայությունն անցավ 51-99-99 բազմուղի հեռախոսով սպասարկմանը |
| - | արդիականացվեց տեղեկությունների մուտքագրման և մշակման համակարգը |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ մինչև ժամը 23:00 սպասարկման ռեժիմին |
| - | նորացվեց www.spyur.am վեբ-կայքի դիզայնը |
| 2005 - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 2000-ը |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ 7 հեռախոսով սպասարկմանը |
| 2006 - | «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը |
| - | առանձին թողարկմամբ լույս տեսավ «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն առաջին լիածավալ տեղեկագիրքը՝ 5000 օրինակ տպաքանակով |
| - | Ինտերնետում տեղադրված տեղեկատվական շտեմարանը դարձավ եռալեզու (համալրվեց հայերեն տարբերակով) |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ 8 հեռախոսով սպասարկմանը |
| - | էլեկտրոնային բովանդակության 2-րդ համահայկական մրցույթում www.spyur.am վեբ-կայքը արժանացավ «Գլխավոր մրցանակի» (500000 դրամ) և լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում` վաստակելով միջազգային մրցույթին մասնակցելու ուղեգիր |
| - | գործարար տեղեկատվական ծառայությունների մատուցման գործում նշանակալի հաջողությունների համար «Սփյուռ» ընկերությունն արժանացավ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից սահմանված «Մերկուրի» մրցանակի |
| - | գրանցվեց "kompass.am" դոմենը՝ "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի ծառայությունները ներկայացնելու համար |
| 2007 - | «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը |
| - | սկսվեց ISO 9001։2000 Որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը |
| - | առանձին թողարկմամբ լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու» հայերեն տեղեկագիրքը |
| - | «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն տեղեկագրքի տպաքանակն հասցվեց 7000 օրինակի |
| - | www.spyur.am վեբ-կայքում ավելացավ Երևանի քարտեզի վրա www.gisinfo.am վեբ-կայքի օգնությամբ կազմակերպության դիրքը որոշելու հնարավորությունը |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ 9 հեռախոսով սպասարկմանը |
| 2008 - | «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2007 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը |
| - | տեղեկատու ծառայությունն անցավ 10 հեռախոսով սպասարկմանը |
| - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 2500-ը |
| - | լույս տեսավ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» եռալեզու CD-հրատարակման առաջին թողարկումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) |
| 2009 - | «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն տեղեկագրքի տպաքանակն հասցվեց 10000 օրինակի |
| - | լույս տեսավ «Հայաստանի Դեղին էջեր» եռալեզու բջջային հրատարակման առաջին թողարկումը (անվճար Java-հավելված բջջային հեռախոսների համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) |
| - | Թբիլիսիում կայացած «ՏՏ-նորարարությունների մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանային միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակումն արժանացավ գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում |
| 2010 - | «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում |
| - | հիմնովին վերափոխվեց www.spyur.am վեբ-կայքը, ավելացվել են տեղեկությունների որոնման և դիտման նոր հնարավորություններ, կայքից օգտվելը դարձել է առավել հեշտ և հարմարավետ |
| - | www.spyur.am վեբ-կայքում ստեղծվեց հնարավորություն տեսնելու կազմակերպությունների դիրքը Google Maps քարտեզի վրա |
| - | գործարկվեց «Սփյուռ պլյուս» նոր շուրջօրյա հեռախոսային տեղեկատուն՝ 0-9000-99-99 հեռախոսահամարով, որը տրամադրում է ամբողջական տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մոտ 20000 կազմակերպությունների, նրանց կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին և այլ բազմաբնույթ օգտակար տեղեկություններ |
| 2011 - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 3000-ը |
| - | www.spyur.am վեբ-կայքի տվյալների շտեմարանը համալրվեց «Սփյուռ-ռեգիստրում» չգրանցված կազմակերպություններով (մեկ հեռախոսով և հաղորդագրությամբ, որ կազմակերպության տվյալները ներկայացված են «Սփյուռի» 0-9000-99-99 շուրջօրյա տեղեկատուում) |
| - | www.spyur.am վեբ-կայքում հնարավոր դարձավ յուրաքանչյուր որոնման արդյունքը տեսնել նաև քարտեզի վրա |
| - | www.spyur.am վեբ-կայքում կազմակերպության էջը բացելիս քարտեզի վրա միաժամանակ տեսանելի դարձան կազմակերպության բոլոր հասցեները իրենց կոնտակտային տվյալներով |
| - | «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն (51-99-99) սկսեց աշխատել շուրջօրյա, բացի կիրակի և տոն օրերից |
| - | «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն անցան 11 հեռախոսով սպասարկմանը |
| - | «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև (060)51-99-99 հեռախոսահամարով |
| - | «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն համալրվեցին հեռախոսազանգերի կառավարման մասնագիտացված համակարգով (call center), որը հնարավորություն տվեց կառավարել զանգերի հոսքը, գրանցել զանգերի վիճակագրությունը և ձայնագրել զանգերը |
| 2012 - | «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի դարձավ www.spyur.am վեբ-կայքում |
| - | www.spyur.am-ում հնարավորություն ստեղծվեց դիտելու կազմակերպությանը վերաբերող լուսանկարներ և տեսահոլովակներ |
| - | գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 3500-ը |
| - | «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուներն անցան 12 հեռախոսով սպասարկմանը |
«ՍՓՅՈՒՌՆ» ԱՅՍՕՐ
Տեղեկատվական շտեմարանը
«Սփյուռի» տեղեկատվական շտեմարանում ներկայացված են.
- 20000 կազմակերպություն և պետական կառույց
- 1200 գործունեության տեսակ
- 18000 ապրանք, ծառայություն
- 3700 ապրանքանիշ
- կազմակերպության անվանում
- կազմակերպաիրավական ձև
- ղեկավար (անուն, հայրանուն, ազգանուն և պաշտոն)
- սեփականության ձև
- հիմնադրման տարի
- աշխատողների քանակ
- հասցե (հասցեի անուն, երկիր, փոստային ինդեքս, մարզ/տարածաշրջան, բնակավայր, վարչական շրջան (Երևանի դեպքում), թաղամաս, փողոց, շենք/տուն, հարկ/սենյակ/բնակարան, նշումներ)
- հեռախոս (բաժին/պաշտոն, բաժնի/պաշտոնի աշխատանքային ժամեր, հեռախոսահամար)
- ֆաքս
- էլ. փոստ (բաժին/պաշտոն, էլ. փոստի հասցե)
- վեբ-կայք
- վեբ-էջ www.spyur.am կայքում
- աշխատանքային օրեր
- աշխատանքային ժամեր
- տարեկան շրջանառություն
- անվանման բանալի բառեր
- ընդհանուր գործունեություն
- գործունեության տեսակ «Դեղին էջեր» դասակարգչով
- ապրանքներ/ծառայություններ «Գործարար տեղեկատու» դասակարգչով
- ապրանքներ/ծառայություններ «Կոմպաս» դասակարգչով
- ապրանքանիշ, գործընկեր
- լոգոտիպ
- ֆոտոշարք
- տեսաշարք
- լրացուցիչ տեղեկություններ
Տեղեկատուները
Կազմակերպությունների մասին տեղեկությունները բոլոր ցանկացողները կարող են ստանալ «Սփյուռի» 6 տեղեկատուների միջոցով.
- հեռախոսային տեղեկատուների միջոցով.
- «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուի՝ (374-60)51-99-99, (374-10)51-99-99 հեռախոսահամարներով
- «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուի՝ 0-9000-99-99 հեռախոսահամարով
- տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
- եռալեզու տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am
- եռալեզու CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Հայաստանի Դեղին էջեր»
- եռալեզու բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր»
- "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի www.kompass.com վեբ-կայքի և CD-հրատարակումների միջոցով (անգլերեն և ռուսերեն լեզուներով)
Վիճակագրությունը
«Սփյուռի» տեղեկատուների վիճակագրական ցուցանիշները հետևյալն են.
- հեռախոսային տեղեկատուներ՝ մինչև 7000 սպասարկված զանգ օրական
- տեղեկագրքեր՝ 15000 թողարկված օրինակ տարեկան
- վեբ-կայք.
- 12000 այցելություն օրական
- 35000 դիտված էջ օրական
- CD-հրատարակում.
- տարեկան տարածված խտասկավառակների քանակը՝ 10500
- Ինտերնետից (www.spyur.am վեբ-կայքից) բեռնումների միջին տարեկան քանակը՝ 5000
- բջջային հրատարակում.
- CD-հրատարակման խտասկավառակներով տարեկան տարածված օրինակների քանակը՝ 10500
- Ինտերնետից (www.spyur.am վեբ-կայքից) բեռնումների միջին տարեկան քանակը՝ 18000